Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դալլաքյանների ընտանիքը արդեն երեք ամիս է՝ մեծ որդուց ոչ մի հստակ լուր չունի

Հունվար 25,2021 16:44

Սեպտեմբերի 27- ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ Դալաքյանների մեծ որդին՝ Կարեն Դալլաքյանը, որը 17 տարի ծառայել է Ֆիզուլիում որպես կրտսեր սերժանտ, շտապել է ռազմի դաշտ։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան Կարենը կապվել է եղբոր՝ Կարմեն Դալլաքյանի հետ և ասել, որ գնում են դեպի գյուղ։ Խոսակցությունից մի քանի ժամ անց Կարմենին փոխանցել են, որ եղբայրը զոհվել է իր ծառայակիցների հետ միասին՝ Ֆիզուլի գնացող ճանապարհին։ Սակայն պատերազմի ավարտից հետո, երբ կատարվել է փորձաքննություն՝ պարզվել է, որ մահացածների թվում Դալլաքյանի մարմինը չկա։

Արդեն երեք ամիս է՝ ընտանիքն այդպես էլ ոչ մի հստակ տեղեկություն չունի որդուց։

«Սկզբում ասում էին, որ զոհվել է, հետո որ մարմնի մասերը հանվեցին՝ բժշկական փորձաքննությունից հետո պարզվեց, որ մարմիններից ոչ մեկը եղբորինս չէ։ Ու այդպես արդեն երեք ամիս է՝ չգիտենք ոչ մի հստակ լուր։ Մեկ ասում են՝ մահացել է, մեկ չեն գտնում ու մենք էլ չգիտենք ինչի՞ն հավատանք ու ո՞ր լուրի հետ համակերպվենք։ Մինչև հիմա մենք էդպես էլ հստակ լուր չունենք եղբորիցս։ Չգիտենք՝ նա զոհվա՞ծ է, թե՞ գերի է, թե՞ մեկ այլ տեղում թաքնված է»,- պատմեց Կարմեն Դալլաքյանը։

Ընտանիքն ամբողջ կյանքում ապրել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։

Երկու եղբայրները մեկ ընտանիքի նման ապրել են կողք կողքի և տարիների ընթացքում կառուցել իրենց կյանքը։

Կարմեն Դալլաքյանը, որն ունի մեկ տարեկան որդի՝ եղբոր անհետանալուց հետո հոգ է տանում նաև նրա երեք անչափահաս որդիների մասին։

Ընտանիքն այժմ ապաստանել է Դիլիջանում, և 9 հոգանոց ընտանիքը վարձով բնակարանում է բնակվում։ Իրենց ապագայի մասին խոսել դժվարանում են։ Ասում են՝ քանի եղբորից հստակ լուր չլինի, իրենք չեն կարողանա որոշել՝ ինչպես և որտեղ շարունակել կյանքը։

«Եթե մեր գյուղը վերադարձնեին՝ մենք կգնայինք այնտեղ կապրեինք, թեկուզ քանդված լիներ՝ կսարքեինք ու կապրեինք: Իսկ եթե չկա մեր տունը՝ մեզ համար արդեն մեկ է՝ որտեղ կապրենք՝ էստեղ, թե մեկ այլ վայրում»,- կիսվում է Կարմենը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031