«Գերիների հարցով խորհրդարանում եղավ փակ քննարկում եւ բացատրվեց, թե ինչու է այն փակ։ Գերիների հարցը շատ նուրբ եւ զգայուն թեմա է։ Գերիների հարցով բարձրաձայն խոսելը, բարձրաձայն քննարկումներ անելը կարող է վնասել նրանց վերադարձի գործընթացին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։
«Դրա մասին քանիցս խոսել ենք, սակայն այդ մարդիկ շարունակում են պնդել, շարունակում են դիվիդենտներ հավաքել։ Իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը չի կարող այս հարցի շուրջ այլ կարծիք ունենալ՝ սա գերխնդիր է, նրանք օր առաջ պետք է վերադարձվեն։ Սակայն ամեն օր դրա մասին բարձրաձայն խոսելը, ասելը՝ «այս չեք արել, այն չեք արել, անուններ չեք հրապարակել», չի օգնում»,-համոզմունք հայտնեց Արփի Դավոյանը։
Նա նաեւ նշեց, որ պատերազմն ավելի վաղ դադարեցնելու մասին խոսակցությունները հիմնավոր չեն, եւ պատերազմը կանգնեցնելու համար իշխանությունն արել է ամեն ինչ․ «Սակայն տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ