Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում վեհաժողովն ընտրեց նոր նախագահ: Նա ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում ALDE խմբի ղեկավար Ռիք Դիմսն է: Կենսագրականում նշված է, որ նա պրոֆեսիոնալ գինեգործ է:
Վեհաժողովն ընտրեց նաև 12 փոխնախագահներին:
Նշեն, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հիբրիդային եղանակով. պատվիրակների մի մասը հեռավար են մասնակցում լիագումար նիստերին, մյուսները ժամանել են Ստրասբուրգ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Ստրասբուրգ չեն մեկնել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը:
Ստրասբուրգում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ նորընտիր նախագահը վստահեցրեց՝ 2021-ի ընթացքում փորձելու են մարդկանց նորից միմյանց կապել, քանի որ 2020-ը ցույց տվեց, որ մարդն առանձին՝ առանց իր գործընկերների, ընկերների, հարազատների հետ հաղորդակցության չի կարող արդյունավետ աշխատել: Այդ դեպքում մարդիկ նմանվում են ծառերի, որոնք իրարից անկախ կանգնած են:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում առաջարկ է շրջանառվում հրատապ քննարկում անցկացնել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով: Քիչ անց այս հարցով կանցկացվի քվեարկություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ