Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից». Արմեն Աշոտյան

Հունվար 25,2021 15:43

«Լիլիթ Մակունցը եղել է եւ կա ամերիկյան ազդեցության գործակալ»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հավելով. «Իհարկե, իր հնարավոր նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն»:

Իր գնահատականն Արմեն Աշոտյանն այսպես է բացատրում. «Զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարեւոր երկրում դեսպան»: Ըստ նրա՝ դա նաեւ խաբեություն է, որովհետեւ Փաշինյանն «առնվազն երկու անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու, որ նախկինները շատ էին դա անում, ինքը դա չի անելու: Մասնավորաբար, նման հայտարարություն նա արել է 2018-ի մայիսի 8-ին, երբ առաջադրվում էր, որպես վարչապետ: Հետո այդ մասին խոսել էր 2019-ի մայիսի 8-ի, երբ հրապարակում էր իր հեքիաթների հերթական ժողովածուն (նկատի ունի 100 փաստերի հրապարակումը. Ն. Գ.): Ինչ վերաբերում է մասնագիտականին, դիվանագիտական ծառայության մասին օրենքը պարզ բանաձեւում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է: Մակունցից մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով: Այս գումարման ԱԺ-ում նա եղել է ընդամենը երկու բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա եւ քանի որ ոչ ես, ոչ հանրությունը չգիտենք աշխատանքի արդյունքների մասին, կարող ենք փաստել, որ այստեղ էլ նա որեւէ աստղ երկնքից չի բռնել»:

Բայց Արմեն Աշոտյանը փորձեց լավ բան գտնել այդ հնարավոր նշանակման մեջ եւ, առաջինն իր կարծիքով, այն է, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. «Այսինքն Մակունցը փորձում է փախնել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Ուզում եմ իրեն հիասթափեցնել. ոչինչ Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»:

Արմեն Աշոտյանը քննադատություն հնչեցրեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարության եւ, մասնավորաբար, նախարարի աշխատանքի մասին`փաստելով, որ «միջազգային ասպարեզում շարունակվում է Հայաստանի բռնաբարված իրավիճակը» եւ ՀՀ իշխանություններն այլեւս «թքած ունեն» Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031