Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ` Թուրքիայի համար, վաճառել է Նիկոլ Փաշինյանը». Արմեն Աշոտյան

Հունվար 25,2021 14:32

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի կեսերին բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի`իրեն ուղղված որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին իրեն՝ 2018-ին սահմանին չկրակելու վերաբերյալ: Դեռ այն ժամանակ, Արմեն Աշոտյանի համոզմամբ, Փաշինյանի`Ալիեւին ուղղված խնդրանքները պայմանավորված էին այն մտայնությամբ, որ սահմանին հանգիստ լինի, որ ինքը Հայաստանի ներսում լուծի քաղաքական ընդդիմախոսների հարցերը: Այդ ժամանակ Հայաստանը գնում էր արտահերթ ընտրությունների եւ, Արմեն Աշոտյանի բնութագրմամբ`«Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար»:

Դեռ այն ժամանակ, ըստ բանախոսի, պատերազմը տեսանելի էր շատերի համար. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար տեսանելի էր հենց առաջին օրվանից: Ես 2018-ի մայիսի 1-ի նիստում հայտարարեցի, որ չեմ ընտրում Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետին: Այդ կանխատեսումները, ավաղ, ճիշտ էին: Ճիշտ էին նաեւ մնացյալ կանխատեսումները: Պատերազմը հասունացրել է, պատերազմ իր այս ծավալով, վերքերով, դաժանությամբ, տեւողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը`թե բանակցային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական ու անվտանգային ոլորտներում դիտավորյալ գործած սխալներով»:

Բանախոսը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի` 2,5 տարի վարած քաղաքականությունը, որ իր բնութագրմամբ, «քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը»: Արմեն Աշոտյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային: Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որեւէ «կծու, թթու խոսք» չէր ասել Թուրքիային, չեր դատապարտել մերժողականությունը, նաեւ չի խոսել Ցեղասպանության եւ դրա ճանաչման`մասին միջազգային ամբիոններից, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի: Ավելին, Ցեղասպանությունը բացառապես Օտտոմանյան կայսրության վրա էր բարդում`«ակնարկելով, որ դա անցյալ է»: Ցեղասպանության մասին բարձր ամբիոններից չի խոսել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ուստի, Արմեն Աշոտյանի գնահատմամբ, իշխանության այս քաղաքականությունը նպատակաուղղված է եղել:

«Նիկոլ Փաշինյանը Թուրքիային հրավիրեց տարածաշրջան: Այսինքն, ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ` Թուրքիայի համար, վաճառել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից»,- կարծում է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ առնվազն քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը դավաճան է, իսկ դրա իրավական հանգամանքները կուսումնասիրվի իշխանափոխությունից հետո`անկախ մարմինը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031