Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարմին ունեմ ըմբոստ, որ տվել եմ խրամատներիդ արնածարավ». այս պատերազմը խլեց նաև երիտասարդ բանաստեղծ, մանկավարժ Հայասեր Հովսեփյանի կյանքը

Հունվար 25,2021 12:55

Այս պատերազմը խլեց նաև երիտասարդ բանաստեղծ, մանկավարժ Հայասեր Հովսեփյանի կյանքը։ Հայասերը ծնունդով Արցախի Խնուշինակ գյուղից էր, Արցախի գրողների միության անդամ։

Ստորև ներկայացնում ենք Հայասեր Հովսեփյանի ստեղծագործությունը։

«Իմ հոգին արարչությունն է Աստծո,

որ երկինք պիտի տանեն անկումիս սպասող հրեշտակները ստրկամիտ:

Բայց ես մարմին ունեմ ըմբոստ,

որ տվել եմ խրամատներիդ արնածարավ,

և ծածկում եմ,

ահա,

քո մարմինը փխրուն

մարմնով իմ պողպատե,

բեկելով սլացքը դեպի քեզ սուրացող մահաբեր գնդակների:

 

Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ,

ինչպես ծառն՝ իր արմատներով,

ինչպես քարն՝ իր ծանրությամբ,

և համբուրում եմ նրա մեջ

այն արյունը,

որ այս երկրի փրկության համար

թափվում է հայ զինվորի սրտից»:

Նրա հարազատ կրթօջախի կամարների ներքո են հավաքվել ընկերները, ուսուցիչներն ու դպրոցի աշակերտները։

Կայացավ գրական ցերեկույթ նվիրված Հայասեր Հովսեփյանի և նրա համագյուղացիներ Գուրգեն Շաքարյանի, Էդգար Դոլուխանյանի, Գրիգոր Գրիգորյանի սուրբ հիշատակին։

Բանաստեղծուհի Սոնա Համբարձումը մեր զրույցում ասաց, որ ծանր է համակերպվել ներկա իրողության հետ, և չնայած դրան պետք է վերագտնենք, արժևորենք այն, ինչը իսկապես կարևոր է, որովհետև հայի գենը ապրելու և պայքարելու ուժ ունի։

 

Ելույթներ ունեցան Հայասերի գրչընկերներ Տաթև Սողոմոնյանը, Նանար Պողոսյանը, Սերգեյ Սաֆարյանը։

Սոնա Համբարձումը Հայասերի մորն է հանձնել  Գրանիշ գրական համայնքի տարվա հատուկ մրցանակը։

Գրական ցերեկույթի վերջում ինչպես դպրոցին, այնպես էլ աշակերտներին նվերներ են հանձնել, որի նախաձեռնողը Սոնա Համբարձումն էր, իսկ հովանավորները՝ Գևորգ Մարկոսյանը, «Միացեք հայեր» կազմակերպությունն ու Անգելինա Առուստամյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031