«Նախ, խնդիրը բաժանենք մի քանի մասի։ Վերանանք Լիլիթ Մակունցի անձից։ Իմ տպավորությամբ՝ ինքը բավականին հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես դա մի կողմ եմ դնում։ Բայց ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր բազմաթիվ անգամներ ԱԺ ամբիոնից նույն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում, որ դեսպաններ նախկինում նշանակվել են ծանոթ-բարեկամ սկզբունքով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Իսկ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է լինեն դեսպաններ։ Եվ հիմա ամենակարեւոր երկրներից մեկում, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող է, խոշորագույն գերտերություն է, դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ անգլերեն։ Սա աղետ է։ Փաշինյանն անում է հակառակն այն ամենի, ինչը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր»,-համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը ցանկանում է ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետեւ հասկանում է՝ վաղը գալու է իրավաքաղաքական պատասխանատվության պահը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ