Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը»

Հունվար 25,2021 12:40

Արցախում բնակարանաշինությունը և աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն:

Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։

✅Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման ծրագրերը: Մանե Թանդիլյանը նշեց, որ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալական և տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում՝ հիմնելով սոցիալական ձեռնարկատիրություններ, փոքր բիզնեսներ, որոնք Արցախը կդարձնեն ինքնաբավ:

🔺Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակել սերտ աշխատանքը և սփյուռքին ներկայացնել Արցախում ներգրավվածության հիմնական ուղղությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031