ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասված է. Հարգելի պարոն Սալիվան,
Խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում։
Կարդացեք նաև
Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ՝ քննարկելու հայ-ամերիկյան գործընկերությունը` այն ավելի համընդգրկուն ու համապարփակ դարձնելու նպատակով:
Անվտանգության խորհրդի գրասենյակ