Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն այսօր` հունվարի 24-ին, տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Բաքու։
Այս մասին հաղորդում է Irna լրատվական գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ` Զարիֆն այցելելու է նաեւ Ռուսաստան։ Բաքվի միջազգային օդանավակայանում Մոհամադ Զարիֆին եւ վերջինիս պատվիրակությանը դիմավորել են Ադրբեջանի քաղաքական գործիչները եւ Բաքվում Իրանի դեսպանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ երկուշաբթի Զարիֆը քննարկելու է երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները։ Քննարկվելու է նաեւ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները` Լեռնային Ղարաբաղի տարածքների ազատագրումից (նկատի ունի Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքները,-խմբ.) հետո իրանական ընկերությունների կողմից դրանցում ներդրումների հնարավորությունը վերակառուցման ուղղությամբ։
Զարիֆն առաջիկա օրերին կայցելի նաեւ Հայաստան, Վրաստան, Թուրքիա։
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ