Հունվարի 24-ին բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է Globo Esporte-ը:
Լուզիմանգեսե օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո:
Օդաչուից բացի, ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը:
Նրանցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։
Կարդացեք նաև
Երկուշաբթի օրը թիմը պետք է հանդիպում ունենար «Վիլյա-Նովա» թիմի հետ: Հանդիպումը հետաձգվել է։