ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա:
Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան:
Լիլիթ Մակունցը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Կարդացեք նաև
«Ազատություն» – Ըստ տեղեկությունների` Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:
Լիլիթ Մակունց – Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում