Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն խոստացել է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 24,2021 20:42

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս գրավոր պատասխանել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի բարձրացրած հարցերին Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ազատության աջակցման ակտի 907-րդ ենթաբաժնի վերաբերյալ։

Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է.

«ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:

Էնթոնի Բլինքենի պատասխանը. Նախագահ Բայդընը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:

Սենատոր Մարքի. Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի վարչակազմը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինքեն. Ինչպես ասել է նախագահը, Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանքը` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համարԷնթոնի Բլինքեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031