Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՄՖ փոխնախագահ Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն:
Գագիկ Վանոյանը փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998 թվականից: Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում:
Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:
Կարդացեք նաև
Ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կկատարի Սահակ Անտոնյանը, փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Շուշանիկ Հարութունյանը, անդամներ են դարձել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղիսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը, Հարություն Մերդինյանը:
Գագիկ Մարտիկի Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 5-ին Երեւանում:
2002-2006 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում:
2011-2015 թթ. սովորել է Գավառի պետական համալսարանում:
5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ:
2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ: ՀՀ չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ:
2018 թվականին ընտրվել է ՀՄՖ փոխնախագահ:
2010 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ պետական պահպանության ծառայությունում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ