Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում խաղացված երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել:
Երկուական հաղթանակ տարել են Աստղիկ Հակոբյանը, Արփինե Գրիգորյանը եւ Նարե Առաքելյանը: Այս առաջնության արդյունքով մասնակից աղջիկներից երեք լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները իրավունք կստանան փետրվարին հանդես գալու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ