Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախագահը մի օր ինքն իրեն հարցրե՞լ է՝ ո՞ւմ եւ ի՞նչ նպատակի է ծառայում»․ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր

Հունվար 24,2021 17:06

«Այսօր էլ մեր կառավարման համակարգում կան անհասկանալի կառույցներ։ Օրինակ՝ նախագահն իր կառույցով ի՞նչ է անում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞ւմ է ծառայում։ Մի օր ինքն իրեն հարցրե՞լ է՝ ո՞ւմ եւ ի՞նչ նպատակի է ծառայում»,- Մատենադարանի հարեւանությամբ այսօր ազգային ուժերի ներկայացուցիչների նախաձեռնած հերթական աշխարհաժողովի (ազգային ուժերի համախմբման հարթակ է) ժամանակ հայտարարեց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը։

«Կարծում եմ՝ տարիքով մարդիկ պետք է ձերբազատվեն իրենց պարտավորություններից, որոնք ինչ-ինչ անձերի եւ կառույցների նկատմամբ ունեն։ Իրենք պետք է հիշեն, որ հայ են եւ պարտավորություն ունեն ազգին ծառայելու։ Բայց դրա համար մի կարեւոր բան է պետք՝ խիղճ։ Եթե չկա, որեւ բան իզուր է ակնկալել։ Հետեւաբար, աշխարհաժողովում պետք է համախմբվեն մարդիկ, որոնք ունեն խիղճ, պատասխանատվություն եւ նպատակ։ Իսկ կմիանա՞ մեզ նախագահը եւ այլ կառույցներ, դա արդեն իրենց պատասխանատվության եւ խղճի հարցն է»,-համոզմունք հայտնեց Վարդան Պետրոսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031