Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության երրորդ տուրի օրն է:
14 մասնակիցները պայքարում են բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Խաղացված երկու տուրից հետո միավոր չի կորցրել միայն միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
Նրան 1,5-ական միավորով հետապնդում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Արման Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ