Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ հրամանն եք կատարում»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցները՝ ոստիկաններին

Հունվար 24,2021 14:43

Երեւանի մի շարք վարչական շրջաններում այսօր «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ։

Մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ, որտեղից ոստիկանները նրանց արգելեցին ճանապարհը շարունակել՝ բարձրախոսով հայտարարելով, որ հրապարակում ազդանշաններով երթեւեկելն արգելվում է։

Քաղաքացիներից մեկը բղավեց, որ ոստիկանությունը հրաման է կատարում, որ ապօրինի է խոչընդոտում իրենց ավտոերթը․ «Ո՞ւմ հրամանն եք կատարում»։ Ոստիկանը պատասխանեց, որ ամեն ինչ օրինական է, եւ ինքն իր իրավունքներն ու պարտականությունները լավ գիտի։

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դժգոհեց, որ ոստիկանությունը որտեղ ուզի՝ առանց հիմք ներկայացնելու փակում է ճանապարհը։ Ոստիկանը պնդեց, որ ամեն ինչ օրենքով է եւ պետք չէ այլոց իրավունքները ոտնահարել․ «Եթե ոստիկանությունը նպատակահարմար է գտնում, որ դուք ձեք ավտոերթը պետք է շարունակեք Վազգեն Սարգսյան փողոցով, ուրեմն այդպես է պետք։ Այլապես ոստիկանությունը չի կարող ապահովել ձեր անվտանգությունը»։

Ի վերջո, ոստիկանության եւ ավտոերթի մասնակիցների միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մասնակիցները կարող են ավտոերթը շարունակել Հանրապետության հրապարակում, բայց առանց ազդանշաններ հնչեցնելու։ Ի դեպ, երթի ընթացքում ճանապարհային ոստիկաններից մեկը տուգանեց մասնակից վարորդներից մեկին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031