«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի ներկայացուցիչներ եւ մեր բոլորիս պարտքն է վերադարձնել այդ մարդկանց»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդկանց, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանն ասաց դիզայներ Արման Նուռը։
Նա հայտարարեց՝ 2,5 տարվա ընթացքում ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում՝ պետական ֆինանսավորմամբ, Արցախում չի արվել եւ չի արվել ոչ մի ոլորտում․«Չի արվել ոչ միայն մշակութային, այլեւ՝ ոչ մի ոլորտում։ Հետեւաբար ստացվում է, որ իրենք 2,5 տարի առաջ գիտեի՞ն, որ Արցախը մերը չէ, արդեն տվե՞լ էին։ Ու դրա համար փորձել տակից դուրս գալ՝ դե, նախկինների մնացած ժառանգությունն է, ես չկարողացա, սա սուտ է, որովհետեւ 2,5 տարի առաջ իրենք գիտեին, որ տալու են, որովհետեւ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի ներդրվել Արցախում։ Սա գլխավոր ապացույցներից մեկն էր»։
Նա ասաց՝ պետք չէ հանգիստ լինել, պետք է գործողություն անել՝ ազգը, ինքնությունը, պետությունը պահելու համար․ «Օրհասական պահ է այսօր, գրեթե վերջին ենք հասել, կոչ եմ անում լավատեսներին այդ լավատեսությունը մի կողմ դնել եւ գործողությունների անցնել, որպեսզի մեր ժողովուրդը նորից ազգ դառնա»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ