«Կոնգրես» հյուրանոցում այսօր մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին երբ ներկայացրին, ասաց՝ դեկտեմբերի 7-ին իր հոդվածից հետո, որով քննադատել է իշխանությանը, առողջապահության նախարարը հեռացրել է իրեն նախարարի խորհրդականի պաշտոնից․ «Դրանից ես շատ ուրախացա»։
Նա ասաց, որ լավ օրից չէ, որ այսօր հավաքվել են մարդիկ եւ մտածում են ինչ-որ քայլեր, որոնք իրենց մասնագիտությանը չեն առնչվում։ Պարոն Չարչյանը նշեց՝ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն․ «Այսօր հայրենիքը կանգնած է իրոք լուրջ արհավիրքի առջեւ, մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու: Եվ որքան էլ ասենք՝ ժողովրդի մի հատվածն այսպես է, մյուսն՝ այնպես, իրենք բոլորը մերոնք են, անգրագետ են, չեն հասկանում, բայց բոլորը մերոնք են եւ պետք է այդ մասսայի հետ բոլոր դեպքերում հարգալից լինել, այն, որ տարբեր որակումներ են տալիս, չի կարելի այդպես վարվել»։
Բժիշկն անդրադառնալով Շուշիին, ասաց՝ Շուշին ազատագրողներից մեկն է եղել, մեդալ է ստացել՝ բժշկական օրթոպեդիկ մասն է ապահովել․ «Բայց այս իշխանության արածից իմ ամբողջ կյանքը, ամբողջ գործունեության նպատակը, ընդհանրապես, իմ էությունն ամբողջ, գտնում եմ, որ իզուր եմ ապրել, ի չիք է դառնում այդ ամենը։ Եվ որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը եւ մեր սերունդներին արժանապատիվ հայրենիք թողնենք, որպեսզի իմ երեխան իմ նման կարողանա ապրել այս հողի վրա, պետք է այսօր ձեռնարկենք ժամ առաջ այս իշխանությունների հեռացումը»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նա ասաց, որ ով կկարողանա երկիրը հանի անդունդից, ինքը կհետեւի նրան, կաջակցի։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ