Ռուսաստանում ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի անցկացվող բողոքի ակցիաներում բերման է ենթարկվել ավելի քան 1600 մարդ: Այս մասին հայտնում է Meduza.io-ն:
Հունվարի 23-ին Ռուսաստանի ամբողջ տարածում անցկացվում է բողոքի ակցիա ի պաշտպանություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որը արտասահմանից վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր և տեղափոխվել մեկուսարան: Բացի այդ, Նավալնու՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը օրեր առաջ հրապարակել էր ֆիլմ «Պուտինի պալատի» մասին, որն ունեցել էր ավելի քան 60 միլիոն դիտում:
Meduza-ն գրում է, որ դեռ երբեք Նավալնու համար այդքան մարդ փողոց դուրս չէր եկել: Մոսկվայի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Արդեն կա հարուցված մի քանի քրեական գործ:
Ըստ Reuters-ի՝ «Ազատություն Նավալնիին» ակցիային Մոսկվայում մասնակցում է առնվազն 40 հազար մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ