87 տարեկանում մահացել է հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Տարեսկզբին նա վարակվել էր կորոնավիրուսով և տեղափոխվել հիվանդանոց:
Լեգենդար հեռուստահաղորդավարի մահվան մասին տեղեկություն է տարածվել Twitter-ի իր միկրոբլոգում:
Իր 60-ամյա կարիերայի մոտ կեսը Քինգը հեղինակային հաղորդում է վարել CNN-ի եթերում՝ հարցազրույցներ վերցնելով մոտ 50 հազար համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, մարզիկների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ