Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։
Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։:
«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է` որեւէ մեկը չի եկել։ Հոտը ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Մրազ Կասոյանը։
Նման բան այս թաղամասում, այս ընտանիքում, գրանցվում է ոչ առաջին անգամ։ Եզդի ընտանիքին պատկանող տնտեսությունը մի քանի անգամ տուժել է թափառող շների նույն ոհմակից: 13 գլուխ ոչխար էլ հոշոտվել է երկու շաբաթ առաջ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում