Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ստորագրել է «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին»» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ