Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. «Բան չի փոխվել գերիների իրավիճակի մեջ, ինչ որ սկզբից եղել է». «Հրապարակ»

Հունվար 23,2021 11:33

ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր․ «Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ»։

Մենք կապվեցինք Ֆելիքս Ցոլակյանի հետ։

– Պարոն Ցոլակյան, այս պահին Դուք պաշտոնազուրկ եք, ի՞նչ կարգավիճակով եք հանդիպել ՌԴ դեսպանի հետ։

– Որպես անձնական կապ։

– Իսկ «ահազանգեր» ասելով՝ վիճակը մե՞ղմ եք ներկայացրել, մինչդեռ քաոտիկ վիճակ է։

– Չէ, չէի ասի՝ քաոտիկ, նույն բանն է՝ իրենք չեն տալիս, ռուսական, մեր կողմերը փորձում են ամեն կերպ վերադարձնել։ Բան չի փոխվել գերիների իրավիճակի մեջ, ինչ որ սկզբից եղել է․․․ Միակ լավ լուրն էն է, որ իրենք ընդունել են, որ նրանք իրենց մոտ գերի են։ Կոնկրետ Գյումրու 62 հոգու մասին է խոսքը։ Այն, որ ընդունել են, ինչ-որ մի տեղ հույս է տալիս, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

– Այն, որ վարչապետն ասաց՝ երբեք Հայաստանին այդքան շատ գերի չի վերադարձվել, որքան հիմա, մարդկանց զայրացրեց։

– Չեմ ուզում նույնիսկ մեկնաբանել։

– Դուք մշտապես ռեալ եք գնահատել քաղաքական իրավիճակը, հիմա պատկերացնո՞ւմ եք այս ամենի հետ կապված՝ մարդկանց վրդովմունքը։

– Ամեն ինչ խոսում են, սխալներով են խոսում, կոպիտ սխալներով, ամեն ինչ անում են, հիմա հասարակությունը դրան իր գնահատականը տվել է։ Ինչի՞ մասին է խոսքը։

– Իսկ լրտեսական ցանցի մասին ի՞նչ կասեք, նաեւ Միքայել Մինասյանի այն հայտարարության, որ պետության երկրորդ դեմքը ԱԱԾ եւ թուրքական գործակալ է։ Հավատո՞ւմ եք, չե՞ք հավատում։

– Թույլ տվեք, որպես ազգային անվտանգության գեներալ, չմեկնաբանել էդ։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031