Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Նիկոլ Փաշինյանին ու իր ամբողջ իշխանական թիմին մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս ապահովագրվել հետագա պատժից․ «Փաստ»

Հունվար 23,2021 10:40

Այս պահի դրությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներքաղաքական դաշտում մի քանի հանգամանք է ֆիքսում: «Նախևառաջ, պետք է ֆիքսենք, որ իշխանության հրաժարականի պահանջն իր մեջ օր օրի ավելի մեծ զանգվածներ է ներառում, բայց այդ զանգվածները, Նիկոլի հրաժարականը պահանջելով հանդերձ, չեն կարողանում գտնել այն առաջնորդին, որը կարող է լավագույնս ներկայացնել հանրության լայն շերտերի շահն իշխանական միջանցքներում ու աշխատասենյակներում: Եվ, ըստ էության, տեսնում ենք, որ մերժելով մեկին՝ բավականին լուրջ է փոխարինողի խնդիրը: Բոլորը գալիս, ասում են՝ միանշանակ է, Նիկոլը դավաճան է, նա ծախել է Արցախը, մեր ազգային շահը, արժանապատվությունը և պետք է հեռանա:

Մյուս կողմից՝ փոխարինողի հարցն է մնում: Կարծում եմ՝ սա միակ պատճառն է, ըստ որի՝ մինչև այս պահը Ն. Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա չի կիսում այն պնդումը, թե իշխանություններն այս պայմաններում իրենց հանգիստ են զգում. «Երբ Ն. Փաշինյանը զրահաբաճկոնով գալիս է Ազգային ժողով, և նրա տեղից տեղ շարժվելը հնարավոր դարձնելու համար մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվում, ակնհայտ է դառնում, որ իշխանության մեջ շատ լուրջ վախեր կան: Ցավոք, այդ վախը քաղաքական ուժերից չէ, ոչ էլ հատկապես խորհրդարանական ուժերից: Իրենք լավ են հասկանում, որ այս իրավիճակում դավաճանություն իրականացնող կամ դրան նպաստած անձինք չեն կարող իրենց հանգիստ զգալ:

Իրենք գիտեն, որ արդեն ժամանակավոր են, և, ըստ էության, հիմա Նիկոլ Փաշինյանին ու իր ամբողջ իշխանական թիմին մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս ապահովագրվել հետագա պատժից: Ընդ որում, բոլոր տիպի պատիժներից են փորձում ապահովագրվել, այդ թվում՝ քրեական հետապնդումից: Այս հարցն է իշխանություններին ամենաշատը հուզում, որի մեջ են տեղավորվում անգամ Ն. Փաշինյանի լաչառ ու ագրեսիվ գնահատականները: Փաշինյանը բլեֆի միջոցով փորձում է ցույց տալ, որ չի վախենում ու վերահսկում է իրավիճակը: Բայց սա արվում է զուտ մեկ նպատակով՝ որ քաղաքական թիմը չլքի իրեն, հանկարծ չգնա այլ ուժերի հետ ինչ-որ բաներ պայմանավորվի, ինչն արդեն տեղի է ունենում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031