Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 23,2021 10:09

Թուրքիան լիբանանյան լոգոները գործածելով՝ վաճառել է իր ապրանքը՝ վնասելով Լիբանանի տնտեսությանը։ Այս մասին օրերս Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ ունի փաստական բոլոր ապացույցները:

Այս փաստը մեզ պետք է շատ զգոն պահի։ Որովհետեւ ի տարբերություն Լիբանանի՝ Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել։

«Հաշվի առնելով մեր հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքատնտեսական հավակնությունները՝ լիբանանյան օրինակը բացառելի չէ նաեւ մեր պարագայում։ ՍԱՏՄ-ն կարո՞ղ է նմանատիպ դեպքերը բացահայտել, ունի՞ համապատասխան գործիքներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բացառված չեն նաեւ սննդի միջոցով հատուկ մեր նկատմամբ ծրագրվող երկարաժամկետ թունավորումները։ Չմոռանանք նաեւ, որ պատերազմի ընթացքում մեր հանդեպ ադրբեջանա-թուրքական տանդեմը արգելված քիմիական զենք էր գործածել»։

Հարցի պարզաբանման համար «ՀՀ»-ն դիմել է կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031