Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պայմանական եղանակի ծուղակը

Հունվար 23,2021 10:00

Եթե ես պատանեկության տարիներին դասական երաժշտություն չսիրեի, ապա կոնսերվատորիա չէի ընդունվի, եթե չընդունվեի, երաժշտագետ չէի դառնա, եթե դրանից հետո Խորհրդային Միությունը չփլուզվեր, եւ այդ մասնագիտությունը չարժեզրկվեր, չէի զբաղվի լրագրությամբ…

Պայմանական եղանակի օգտագործմամբ իրադարձությունների հետադարձ վերակառուցումն իմաստալից է թերեւս գեղարվեստական գրականության «այլընտրանքային պատմության» ժանրում: Անցյալի մասին նման ենթադրություններ անելը զուտ գիտական առումով, իմ կարծիքով, կոռեկտ չէ, որովհետեւ ամեն մի «եթե»-ն ենթադրում է ոչ թե մեկ, այլ մի քանի (երբեմն տասնյակ) հնարավորություններ, եւ հստակ պատճառա-հետեւանքային կապեր կառուցելը պարզապես մտավոր աճպարարության ժանրից է:

1815 թվականին Վաթերլոյի ճակատամարտում պարտվել էր հե՛նց Նապոլեոն Բոնապարտը: Իհարկե, նրանից առաջ եղել են ապաշնորհ հեղափոխականներ (փողոցի աջակցությամբ իշխանության բերված մարդիկ սովորաբար ապաշնորհ են լինում), իսկ հեղափոխականներից առաջ եղել են հանցավոր թագավորներ: Եթե հեղափոխականները եւ թագավորներն այլ որակներ ունենային, ապա Վաթերլոյի ճակատամարտը ֆրանսիացիների համար ավելի լավ ավարտ կունենար: Կամ գուցե՝ ավելի վատ: Բացառված չէ, որ նույնը լիներ: Բայց այս ամենը լավագույն դեպքում մտավարժանքներ են. տվյալ պահի համար պատասխանատու է այդ պահի իշխանությունը, եւ ոչ մի արդարացում չի կարող ստվերել այն փաստը, որ պարտության մեղավորը հենց Նապոլեոնն էր:

«Եթե նախկինները չթալանեին, ապա մենք այս պատերազմում կհաղթեինք»՝ ամբոխին հրամցվող այս թեզը նույն մտավարժանքների ժանրից է: Համոզված եմ, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում բարձր էր (բայց ոչ ավելի բարձր, քան՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում): Այնուամենայնիվ, «նախկինների թալան» բառակապակցությունը, թեեւ էմոցիոնալ առումով ընդունելի է (նաեւ ինձ համար), բայց որեւէ իրավական եւ, առավել եւս՝ պատմական բովանդակություն չունի: «Նրանք թալանեցին եւ ամեն ինչ կոտրեցին խեղճ Նիկոլի գլխին»՝ այդ թեզը նույնքան անմեղսունակ է հնչում:

Պետության ղեկավարը հենց նրա համար է, որ նրա գլխին ոչ մի բան չկոտրեն. եթե կասկածեր ունես, որ գլխիդ ինչ-որ բան է կոտրվելու, կռիվ մի տուր «թագավորի գահին» բազմելու համար: «Նախկինները ձեւ էին անում, թե բանակցում են, բայց իրականում չէին պատրաստվում Արցախի խնդիրը լուծել»՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում դա միանգամայն ճիշտ դիտարկում է: Բայց ո՞վ ասաց, որ ձեւ անելն ու չլուծելը ավելի վատ է, քան պատերազմն ուղիղ հրահրող վարքագիծ դրսեւորելը:

«Եթե հարուստներից իրենց դղյակները խլեինք, ապա քանի՞ հատ «Բայրաքթար» կգնեինք» ՝ շարիկովյան այդ հարցին կա պատասխան: «Բայրաքթար» TB2 ստանդարտ կոմպլեկտը (6 դրոն, 3 ղեկավարման կայան եւ այլ օժանդակ սարքավորումներ) արժե մոտավորապես 70 միլիոն դոլար: Մեկ դղյակի արժեքը, ենթադրենք, 1 միլիոն դոլար է: Հետեւաբար, այդ մեկ կոմպլեկտը գնելու համար հարուստներից պետք էր խլել 70 դղյակ: Դա կապահովե՞ր մեր հաղթանակը:

Բայց «խլելը» կունենար նաեւ այլ հետեւանքներ: Եթե դատարանով ապացուցված չէ, որ դղյակը կառուցվել է Հայաստանի պետական բյուջեի գումարներով, ապա ապօրինաբար «խլելը» խիստ բացասաբար կազդեր տնտեսության վրա: Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Armen says:

    Ձեր թվաբանությունը վիճելի է, բայց թողնենք… Ձեր կարծիքով «ղարաբաղյան կլանի» ազդեցության հետեվանքները միայն փողով է չափվու՞մ: Այն, որ Ձեր նման ժամանակին հասարակության կողմից հարգանք վայելող լրագրողը ամեն կերպ անթաքույց փորձում է արդարացնել նախկին տրեխավորներին, ցույց է տալիս այդ տարիների բարոյական անկման տխուր պատկերը: Զավեշտի թատրոնի է նման փաստը, որ Լևոնին, Վանոյին, Բաբկենին փոխարինեցին ռոբերտը, սերժը, խոսրովը… Դժվար է չհիշել անցյալը:

    • Ահա says:

      Փոքր խմբագրումներ՛
      1) “… ժամանակին հասարակության կողմից հարգանք վայելող լրագրողը …” – ‘ժամանակին’-ը կարող եք հանել։
      2) “… ամեն կերպ անթաքույց փորձում է արդարացնել նախկին տրեխավորներին …” – փոխարինել ‘ամեն կերպ ստիպված փորձում է սդափեցնել ներկա տրեխավորներին’-ով։
      3) “… այդ տարիների բարոյական անկման տխուր պատկերը …” – ‘այդ տարիների’ փոխարինել ‘ներկա’-ով։
      4) “… Զավեշտի թատրոնի է նման փաստը, որ Լևոնին, Վանոյին, Բաբկենին փոխարինեցին ռոբերտը, սերժը, խոսրովը …” – ‘Զավեշտի թատրոնի է նման’-ը փոխարինել ‘հանգստութիւն է պարունակում’-ով
      եւ վերջում ավելացնել ‘Վազգենը’։
      Ջերմ բարեմաղթանքներով 🙂

    • Սարգիս Զեյթունյան says:

      «…Դժվար է չհիշել անցյալը»
      Հիշեցնեմ.
      Սերժ Սարգսյան. ՀՀ պաշտպանության նախարար (1993-1995), ՀՀ ազգային անվտանգության նախարար (1995-1996), ՀՀ ներքին գործերի նախարար (1996-1999):
      Ռոբերտ Քոչարյան. ՀՀ վարչապետ (1997-1998):
      Այնպես որ, «նախկին տրեխավորներին», սըր, Արցախից Հայաստան բերեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում, երկրորդին՝ համոզելով: Իմիջիայլոց, Քարվանսարայից այս մի «տրեխավորին» էլ է ինքը բաց թողել Հայաստանի վրա: Այո, անուրանալի է Հիմնադիրի վաստակը Հայ նորագույն պատմության մեջ:
      Հ.Գ. Հասարակության անունից խոսելու և համոզիչ լինելու համար ժամանակին պետք է շրջահայաց լինեիք ու չասեիք, որ Նիկոլի ֆան ակումբի անդամ եք:

  2. Հ.Շ. says:

    Ուալլա, ես կը նախընտրէի՝ կոռումբացուած Հայաստան մը, Արցախով միասին, փոխանակ՝ (իբրեւ թէ) ոչ-կոռումբացուած Հայաստան մը առանց Արցախի, բազմահազար մեռեալներով եւ ծանր վիրաւորներով, առանց ապագայի որեւէ լուրջ յոյսի:

    Բայց հիմա արդէն, ասիկա… պայմանական եղանակով, զուր մտորում մըն է:

    «Հայաստան» փորձարկութիւնը, ձախողուած է: Մենք – խեղճ ախպարներս -, պիտի ջանանք դարձեալ ուրիշ տեղեր որոնել հայկական ինքնութեան աղբիւր մը, մեր երեխաների եւ թոռների համար: Իսկ եթէ այլեւս չգտնենք, դեհ ոչինչ, վերջապէս լրիւ կ’օտարանանք, կ’ազատինք: Մանաւանդ եթէ մեր ապրած երկիրը, առարկայականօրէն, իսկապէս ալ հոյակապ երկիր է:

  3. Մեսրոպ says:

    «Եթե երեխա ժամանակ Հիտլերը քարից ընկներ․․․»
    «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից․․․

  4. Լավատես says:

    Մեր հայ քաղհասարակությունը պետք է հակահայ քաղտեխնոլոգների առջեւ անլուծելի խնդիրներ դնի, որոնք մեզ այս օրը գցեցին, որ այս օրվանից ավելի վատ օրը չընկնենք: Պարզվեց, որ հակահայ քաղտեխնոլոգների հնարած թավշյա հեղափոխությունը մեր հայ քաղհասարակության ընդամենը միանվագ պոռթկումն էր, իսկ իրականում հայ քաղհասարակությունը պետք է պատերազմի անընդմեջ, թող ներվի ասել, մի եթե էլ ես ասեմ, եթե քաղհասարակությունը՝ հիմնականում ոչ թե ջահելությունը, այլ մեծահասակները ժամանակին պայքարեինք ու թող հարազատ բանտերում հայտնվեինք ու հարազատ ոստիկանների կտտանքներին ենթարկվեինք ավելի լավ չէ՞ր լինի, քան այն, որ մեր ապագան ու մեր ջահելությանը վտանգի տակ դրեցինք: Կա՞ արդյոք հայ քաղհասարակություն, ո՞ւր են մեր հայ քաղտեխնոլոգները, որոնք կկազմակերպեն ու կկառավարեն մեր հայ քաղհասարակությունը եւ մասնագիտորեն հակահարձակ կլինեն հակահայ քաղտեխնոլոգներին: Հարցերը հռետորական չեն, մեր բոլոր քաղտեխնոլոգներ էլ խելոք են ու հայ ազգին նվիրված, մնում է, որ նրանք ոչ միայն ավանդական ճիշտ բաներ ասեն, այլ իրենց համար ոչ ավանդական գործեն ու կառավարեն: Ժողովուրդը չի ուզում ավելի վատ վիճակի մեջ հայտնվել, դրա համար լիովին կենթարկվի նրանց:

  5. Seyran says:

    Կա? մեկը.որ ինձ ցույց կտա,որ որևէ երկրում հեղափոխությունից հետո մարդիկ ավելի լավ են ապրել,քան մինչ հեղափոխությունը:Բոլոր հեղափոխությունների վերջնական արդյունքն է՝այլևս հարուստներ չեն լինի,բոլորը աղքատ կլինեն…:Ինչ վերաբերում է մեր երկրին,երկու հեղափոխությունների արդյունքում հազարավոր զոհեր ենք տվել և կորցրել ենք հազարավոր քառակուսի կիլոմետրեր տարածքներ…:Եւ ես համոզված չեմ,որ գոնէ այսքանից հետո էլ հեղափոխություններ չենք անի…..

  6. Ալֆրեդ says:

    Ինչ է նշանակում ձև անել.ձև կարելի է անել բակում.քաղաքում կամ երկրում.ինչպես որ հիմա նիկոլն է անում սուտ խոսելով ու վասյուկինյան հեքիաթներ պատմելով: միջազգային հարթակներում դա հնարավոր չի: նիկոլը հենց դա էր անում ու ստացավ պատերազմ:

  7. Ruben says:

    «Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի՝ նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»

  8. Ջորդանո Գալիլյան says:

    Եթե Սերժը իր հագով սահմանադրություն չկարեր կամ էլ իշխանությունը սահուն կերպով փոխանցեր ժիլետավորին, ապա ոչ մի պատերազմ էլ չէր լինի…

    Եթե մարդիկ լսեին Աղվան Վարդանյանին, այլ ոչ թե հիստերիկ ու փառամոլ տգետին, ապա «պողոս» չէին դառնա ու հազարներով չէին զոհվի «առ ոչինչ»…

    Եթե մարդիկ կարդային Հայդուկ Շամլեանի բլոգը, այլ ոչ թե հրճվեին խառնակիչ ստախոսի լայվերով, ապա նիկոլչիբեյը կգրավեր արեւի տակ իրեն արժանի տեղը՝ Չալոյի կողքին…

    Եթե չհաջողվի մոտակա ժամանակներս նիկոլչիբեյին «աշոտյան» անել, ապա «ժողովրդի վարչապետը» վերջնականապես քարուքանդ կանի Հայաստանը իր «կիրթ ու կառուցողական» ղարդաշի հետ միասին…

  9. Արթուր says:

    Համոզված եմ, որ եթե ինչ-որ հրաշքով ԱՄՆ կառավարումը հանձնվի մեր կառավարությանը, ապա պատկերացնում եք չէ՞, թե 2.5 – 3 տարի հետո ի՞նչ կպտահի այդ երկրի հետ…
    Տնտեսությունը կիջնի մեր տնտեսության մակարդակի (-0), կառավարության նիստերում կքննարկվի պարգևավճարների գումարների արդար բախշման (ինչպես Իլֆ և Պետրոովի հայտնի հերոսները) հրատապագույն հարցեր…..
    Այնուհետև, Կալիֆորնիա, Նյու Մեքսիկո և Տեխաս նահանգները մի 10-15 օրում կհանձնեին Մեքսիկային՝ իհարկե պատերազմի արդյունքում ոչ հենց այնպես…., իսկ Կանադայի հետ կստորագրվեր թուղթ (Ղազագիր) Տորոնտո – Վաշինգտոն – Ակապուլկո երկաթգծի մասին,…. շարունակելի
    Եվ ամենակարևորը, այս հարցում մեղավոր կլինեին միմիայն նախորդ 44 նախագահները:
    ՀԳ. այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…..

  10. Mher says:

    Որքա՞ն արժեն բոլոր առանձնատներն ու ամբողջ փողն ու ոսկին, եթե թշնամու ձեռքին մնա գոնե մեկ ռազմագերի:

  11. Nimar says:

    1. После того – не значит вследствие того. Это по поводу войны и “взобравшегося на трон”, причём безотносительно к конкретной персоне и к форме “взбирания”. Потому, что и это также “… предполагает не одну, а несколько (иногда десятки) возможностей, а построение четких причинно-следственных связей является непростой задачей, просто жанр мысленного жонглирования.”
    2. В той военно-политической конфигурации которая сложилась в Закавказье, любое военное противостояние с любой из стран региона приведёт Армению к безусловному разгрому, спасение от которого, ценой полной утраты остатков её суверенитета, ПОКА ещё может обеспечить только РФ.
    Есть серьёзные основания предполагать, что такое состояние продлится, как минимум, несколько десятилетий.
    3. Есть один “рецепт” для выхода из этого положения – мирное взаимовыгодное сосуществование со всеми соседними странами. Это требует ума, мудрости, большой доли самоиронии. И постепенного сокращения популяции “шариковых” с местечковым кругозором. Путь концептуального пересмотра целей и задач. Вот об этом хотелось бы от Вас услышать. А “на злобу дня” журналисты сплошным потоком выдают столько, что дальше заголовков читать не интересно.

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ռուսատյաց Նիկոլի ռուսալեզու վկան իրեն լայնագույն մտահորիզոն ունեցող անձ է ներկայացնում, սակայն մատուցում է մեզ ընդամենը իր քիրվայական պարզունակ մտավարժանքները: Իբր թե՝ Հայաստանը պետություն ունենալու իրավունք «էն գլխից» չունի ու պիտի հիմա անպայման «փոխշահավետ համակեցություն» ապահովի իր թուրք ու ադրբեջանցի հարեւանների հետ: Այսինքն՝ սահմանները ապուշավարի բացի ու կոմունիկացիաները տկարավարի ապաշրջափակի: Ոչինչ, որ սա ակնհայտ սպառնալիք է հայերի ֆիզիկական գոյությանը, չարչի քիրվայականների համար կարեւորն այն է, որ հասցնեն ամբողջովին ինտեգրվել թուրքական աշխարհի հետ՝ վիլայեթի աջարական (լավագույն դեպքում) կարգավիճակով:

      Ասել կուզի՝ նիկոլը բոլորովին էլ լկտի դավաճան (նենգ ստահակ, ազգադավ հողատու, պոռոտախոս չարչի, արնախում սրիկա, թրքաբարո դուրսպրծուկ, նենգամիտ կապիտուլյանտ, գերագույն գլխավոր ստախոս) չէ, այլ հայ ազգի «փրկիչը». նրան պետք է դեռ շնորհակալություն հայտնել պատերազմը «դուխով» միտումնավոր կերպով տանուլ տալու, ԳՊՍ-ով սահման գծելու, գերիների աննախադեպ բազմացման եւ “կիրթ ու կառուցողական” թուրքերի հլու-հպատակ դառնալու համար: Նիկոլիզմով վարակված шариков-պողոսների համար իսկական երջանկությունը հենց սա է, որ կա…

      • Հ.Շ. says:

        «պողոսներ»ը միշտ եղել են, եւ միշտ ել լինելու են

        փաշինյանիզմի համակիրները միշտ եղել են, երբ որ Փաշինյանը հանրային գոյութիւն չունէր անգամ,
        եւ միշտ ել լինելու են, երբ որ նա դարձեալ հրապարակից անհետանայ

        դարերէ ի վեր, այսպէս է Հայութիւն կոչուած խղճալի հաւաքականութիւնը. եւ այդ պատճառով ալ, չկարողացաւ Ազգ դառնալ, եւ Պատմութեան ընթացքին միայն ու տեւաբար պարտուած է, միայն կորուստներ կուտակած է.

        սակայն գործնական, անմիջական խնդիրը հետեւեալն է՝
        Փաշինյանը պահում է իշխանութիւնը, այսուհետեւ շնորհիւ բացառապէս երեք խումբերի՝
        1) անոնք որոնք, վերջին խորհրդարանական ընտրութիւններին, իրենց քուէն տուին իրեն եւ իր վոհմակին
        2) անոնք որոնք, նոյն ընտրութիւններին, չքուէարկեցին
        3) «ուժայինները» (ոստիկանութիւն, ԱԱԾ, եւ բանակի սպայակազմ)

        Փաշինյանէն անդին, Փաշինյանէն ետք, այդ երեք խումբերն ալ պէտք է որ կրեն իրենց աններելի յանցանքի հետեւանքները. նուազագոյնը, մինչեւ իրենց կեանքի վերջը, իրենց խղճին վրայ տանելով ծանրութիւնը՝ բազմահազար զոհերի եւ վիրաւորների ճակատագրին եւ անոնց ընտանիքների անբուժելի ցաւին, բիւրաւոր անտունիների տառապանքին, Արցախի կորուստին, Հայաստանի ըստ էութեան կործանումին:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Այո, իհարկե, նիկոլիզմը նիկոլչիբեյով չի սկսվել եւ նրանով էլ չի ավարտվելու. ցավոք եւ իրոք՝ այդ երեւույթն ունի խորը պատմական ակունքներ: Բայց այնուամենայնիվ ես չեմ կարող կտրականապես մերժել «խղճալի հաւաքականութիւնը» ազգի վերածելու հնարավորությունը: Ինչ խոսք՝ դժվար եւ խրթին է այդ ճանապարհը, ահավոր փորձություններով ու արհավիրքներով լի, միջավայրն էլ մշտապես աղտոտված է լինելու լեւոնանիկոլական, մելիք-ֆրանգյուլյան ու ավիս-նուրիջանյանական գարշահոտությունից, բայց ուրիշ տարբերակ մենք պարզապես չունենք. կամ նորից ենք գտնում հարմար պահը եւ ազգ դառնալու հերթական փորձն անում, կամ էլ արժանանում ենք ասորիների ճակատագրին…

          Չեմ ուզում Հայաստանը ըստ էության կործանված համարել: Դա չափազանց հոռետեսական կլինի՝ նույնիսկ հաշվի առնելով մեր պատմական անցյալի մշտական դառնությունը եւ ներկայի ողջ հրեշավորությունը: Ի վերջո՝ ունեցել ենք եւ լուսավոր կետեր մեր պատմության մեջ. Տիգրան Մեծ, Աշոտ Երկաթ, Կիլիկիա, Դավիթ-Բեկ, Սարդարապատ եւ 90-ականների Արցախյան Հաղթանակ…

        • Սարգիս Զեյթունյան says:

          Հարգելի՛ Հայդուկ,
          Խնդրում եմ վերընթերցել Առավոտ թերթի Սեպտեմբերի 5-ի խմբագրականը (https://www.aravot.am/2020/09/05/1133158/) ու դրա տակ Ձեր (հատկապես) մեկնաբանությունները: Պատերազմից 3 շաբաթ առաջ դուք հավանություն էիք տալիս Նիկոլի՝ պատերազմը նախապատրաստող դավաճանական հայտարարություններին (Հայ դատ, Սևր, «Արցախը Հայաստան է, եւ վերջ»), հիմա մեղադրում եք Հայաստանի բնակչության 90 տոկոսին՝ Նիկոլին բերելու, հանդուրժելու համար: Շատ ծայրահեղական – զգացմունքային – անշրջահայաց չե՞ք Ձեր մեկնաբանություններում:

          • Հ.Շ. says:

            անկեղծօրէն չհասկցայ, թէ ճիշդ ինչ ըսել կ’ուզէք…

            սակայն մէկ բան շատ յստակ է. այս պատերազմէն առաջ եւ այս պատերազմէն վերջ, կարելի չէ որ՝ իրադարձութիւններին կանոնաւորապէս հետեւող հայ մը, նոյն կարծիքը ունենայ, շատ մը էական նիւթերու կապակցութեամբ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031