Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։
Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը պարտության հետ հաշտեցնելու ու Ադրբեջանի հաղթանակը լեգիտիմացնելու համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան պատկերացնեն արդեն այդ՝ ադրբեջանական իրականության տիրույթում։
Եթե դա տեղի ունենա, ապա ժամանակ անց ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա խոսել արդեն ադրբեջանաթուրքական իրականության ապագայի մասին՝ խուսափելով պատերազմում կրած պարտության մասին հաշվետվությունից։ Վերջնարդյունքում ուղիղ չի ասվելու, բայց ենթատեքստով հասկացվելու է, որ պատերազմը ոչ թե չարիք էր, այլ բարիք, որովհետև դա հնարավորություն տվեց ապաշրջափակել ճանապարհները, ինչն էլ իր հերթին՝ հիմքեր է ստեղծում «ավելի լավ ապրելու» համար։
Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրություններում կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է։ Ուստի նրա հայտարարությունները՝ Շուշիի ադրբեջանական լինելու մասին, պետք է դիտարկել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ դավաճանական, որքան՝ հենց ապագա նախընտրական տրամաբանության ներքո։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում