Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Հենրիկ Քոչինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել Քի Վեսթ և մասնակցել ԼՂ բանակցություններին. «Ա1+»

Հունվար 22,2021 23:35
Henrik Qochinyan

Անկախ Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը 2001թ․ ՀՀ նախկին նախարար Ռոբերտ Քոչարյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մեկնել է Քի Վեսթ և մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հ․Քոչինյանը ՏԿ նախարար է եղել 1990-1998թթ․ հետո նշանակվել է Լոռու մարզպետ։ Երբ Քի Վեսթ էր գնացել, մարզպետ էր։

Հ․Քոչինյանը նախ կատակում է, թե գնացել էր Էռնեստ Հեմինգուեի թանգարանն այցելելու։ Իրականում, այդ բանակցություններում անհրաժեշտ էին տարածաշրջանային տրանսպորտային ուղղիների վերաբերյալ նրա փորձն ու գիտելիքները։

«Գլուխ գովալ չլինի, ես շատ լավ գիտեմ ռազմական թատերաբեմում ընդգրկված մեր տարածքը։ Ադրբեջանի կողմից քննարկման հիմնական թեման ազատագրված տարածքները վերադարձնելն էր, մեր կողմից հիմնական խնդիրը ԼՂՀ կարգավիճակն էր, ՀՀ և ԼՂՀ միջև հաղորդակցությունը։ Ադրբեջանը նաև ուներ Նախիջևանի հետ հաղորդակցության խնդիրը։ Եվ հաղորդակցության այդ ուղիների քննարկման ժամանակ իմ մասնագիտական օգնությունն էր պետք»,- ասում է Հ․Քոչինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031