Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հունվար 22,2021 20:10

2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք Հանձնաժողովին։ Մասնավորապես՝ «(․․․) ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ Հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, և Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը։

Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031