Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին ընտրեց ԲԴԽ անդամների պաշտոնում

Հունվար 22,2021 19:07

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ գումարեց՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։ Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկության արդյունքները հետեւյալն են։

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության քվեարկություն

«Կողմ»-86

«Դեմ»-3

Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քվեարկություն

«Կողմ»-82

«Դեմ»-3

Այսպիսով, որպես իրավաբան-գիտնականներ, Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Քվեարկությանը մասնակցել է միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031