Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածուի հարցով փակ, գաղտնի քվեարկության մասնակցեց: Քվեարկությունից հետո, երբ լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին, ԱԺ նախագահն այդ հարցերը թողեց անպատասխան:
Միայն հարցին՝ Շուշին հայկակա՞ն եք համարում՝ Արարատ Միրիզոյանը պատասխանեց. «Իհարկե, այո»: Այդ դեպքում թե ինչո՞ւ վարչապետը ԱԺ ամբիոնից Շուշիի հայկականության հարցը կասկածի տակ դրեց, Միրզոյանը որեւէ կերպ չարձագանքեց՝ մնալով անհաղորդ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ