Հունվարի 22-ի դրությամբ Արցախ է վերադարձել 50,521 տեղահանված: Այս մասին ասվում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ ավտոշարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով Մինքենդ շրջան և այնտեղից վերադարձը: Հունվարի 19-ին ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել ադրբեջանական բեռնատարների շարասյանը, որը շինանյութ էր տեղափոխում Կարմիր շուկայից Շուշի և վթարի էր ենթարկվել ճանապարհներին սառույցի պատճառով: Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխումը նախանշված կետ, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ