Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հերքել է օլիմպիական խաղերը չեղարկելու մասին տարածված լուրը

Հունվար 22,2021 18:45

«Լուրերի որոշ  թողարկումներում պնդումներ կան, թե Ճապոնիայի կառավարությունը մասնավոր կարգով եկել է եզրակացության, թե  անհրաժեշտ է չեղարկել ամառային օլիմպիական խաղերը եւ պարալիմպիկ խաղերը: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Մենք օլիմպիական խաղերը կազմակերպելու համար կձեռնարկենք կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ անվտանգության  անհրաժեշտ բոլոր միջոցները»,-հրապարակվել է կազմկոմիտեի պաշտոնական կայքում:

Իր հերթին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին The Mainichi-ին տեղեկացրել է, թե իրենց երկրի կառավարությունը նախապատրաստվում է հուլիսի 23-ին մեկնարկող ամառային 32-րդ օլիմպիական խաղերին եւ այդ ծրագիրը հաստատել է ՄՕԿ-ը:

Տոկիոյում ամառային 32-րդ օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031