Ռուսաստանի Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավոր Վախա Ագաևը, որը մահացել էր 2020թ. սեպտեմբերի 23-ին կորոնավիրուսից, նույն օրը քվեարկել է 8 օրինագծի օգտին, գրում է Meduza.io-ն:
Խմբակցության փոխղեկավար Նիկոլայ Կոլոմեյցևը հաստատել է, որ Ագաևը մահացել է սեպտեմբերի 23-ին հիվանդանոցում: Ավելի վաղ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովն ասել էր, որ մահից առաջ Ագաևը եղել է կոմայի մեջ:
Այնուամենայնիվ, բաց աղբյուրներում երևում է, որ Ագաևը քվեարկել է ոչ միայն սեպտեմբերի 23-ին, այլ 22-ին, 16-ին և 15-ին: Կոլոմեյցևը ենթադրել է, որ Ագաևի փոխարեն գուցե քվեարկել են իր գործընկերները: Հարկ է նշել, որ Պետդումայի պատգամավորները իրավունք չունեն քվեարկել միմյանց փոխարեն կամ քվեարկել հեռակա:
Կոմունիստական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վալենտին Շուրնաչովը, որը կորոնավիրուսից մահացել էր դեկտեմբերի 18-ին, քվեարկել է դեկտեմբերի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին: Նույն կերպ, Պետդումայում խմբակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն ավելի վաղ ասել էր, որ Շուրչանովը մահից առաջ երեք շաբաթ «ծանր հիվանդ» է եղել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ