Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 1-ից Վրաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները. «Ալիք մեդիա»

Հունվար 22,2021 19:15

«Ալիք մեդիա». Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները:

«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ», — հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հիշեցնենք՝ 2020-ի մարտին պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։ Կառավարությունը մի քանի անգամ արդեն երկարաձգել է չվերթների արգելքի ժամկետը։ Վերջին կարգավորումներով` ժամկետը երկարաձգվել էր մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը։ Սահմանափակումները չեն տարածվում Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի ու Միլանի օդանավակայանների վրա, չեն վերաբերում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Վիլնյուսի, Դորտմունդի միջև թռիչքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031