ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ պատերազմից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փոխվեց, պաշտպանական գերատեսչության ղեկավարը փոխվեց, իսկ գերագույն հրամանատարը մնաց, ընդդիմադիրներն ասում են, որ համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չի գրանցվել, երբ գերագույն հրամանատարը այդպիսի խայտառակ պարտությունից հետո մնա իր պաշտոնում, ինչպե՞ս կարձագանքեք: Ռուբինյանը պատասխանեց, որ ընդդիմադիրները համաշխարհային պատմությունը լավ չեն ուսումնասիրել, որովհետեւ բազմաթիվ դեպքեր կան, երբ երկրի ղեկավարները պատերազմի այս կամ այն արդյունքներից հետո շարունակել են պաշտոնավարել. «Վերջին օրերին ապացուցվել է, որ ընդդիմության դիրքորոշումներն այնքան էլ տրամաբանական չեն, որովհետեւ եթե ընդդիմությունն ուզում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ՝ գալիս են, ստորագրում են հուշագիր արտահերթ ընտրությունների վերաբերյալ, եթե հաղթում են, Նիկոլ Փաշինյանը դադարում է լինել վարչապետ: Խնդրում եմ հիմա չհարցնեք՝ բա որ կեղծեք, որովհետեւ դա շատ անտրամաբանական հարց է, որովհետեւ վերջին տասնամյակներում միակ իշխանությունը, որի կառավարման օրոք կեղծվել է զրո ընտրություն, որի կառավարման օրոք «Իմ քայլը» պարտվել է Կապանում եւ Աբովյանում, դա «Իմ քայլը» դաշինքն է: Տրամաբանական չէ, որ այնպիսի կուսակցություններ, որոնք իշխանության օրոք կեղծվել են բազմաթիվ ընտրություններ, մտահոգություն են հայտնում, որ այն կուսակցությունը, որի իշխանության օրոք կեղծվել է զրո ընտրություն, կանի դա»:
Լրագրողները հակադարձեցին՝ հիմա իրավիճակ է փոխվել ու չի բացառվում, որ գնաք այդ քայլին: Ռուբինյանը արձագանքեց, որ այդ տրամաբանությամբ երկրի ոչ մի իշխանություն չպետք է կազմակերպի ընտրություն, կարող է հարցումներով պարզի, որ ցածր է վարկանիշն ու կեղծի. «Չափում են արդյունքներով. արդյունք 1՝ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվել են ընտրություններ: Արդյունք 2՝ ԲՀԿ-ի իշխանության եղած ժամանակ կեղծվել են ընտրություններ»: Լրագրողները փաստեցին՝ ԲՀԿ-ն իշխանության չի եղել երբեւէ՝ Ռուբինյանի արձագանքը հետեւյալն էր՝ «Յա, էդ ո՞նց: Իսկ կոալիցիան իշխանություն չի՞»:
Ռուբինյանի խոսքով՝ տրամաբանական չէ, որ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ կուսակցությունները, որոնք նույնիսկ իրար հետ բոլորով եղել են իշխանության կառավարման մաս, ունեցել են պորտֆելներ, կեղծվել են ընտրություններ, մտահոգություն են հայտնում, որ «Իմ քայլը» դաշինքը, որի օրոք իշխող ուժը պարտվել է
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ