Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 21-ից 25-ը՝ Բազելում (Շվեյցարիա): Այս մասին տեղեկություն է տարածել մարզաձեւի մայրցամաքային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 320-ից ավելի մարզիկներ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի վաղ հայտարարել էր, թե մրցաշրջան 2021-ի բավականին պլաններ ունեն կազմած, որոնց իրականացումը դեռ հստակեցված չէ: Մասնավորապես, նպատակ կա Դոհայում մասնակցել աշխարհի գավաթի փուլերին, իսկ Եվրոպայի առաջնությանն անմիջականորեն նախապատրաստվել ուսումնամարզական հավաք կազմակերպելով Թբիլիսիում կամ Մինսկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ