Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ բան արեցինք հայ մասնագետների հետ համատեղ». 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի

Հունվար 22,2021 17:22

2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի  և ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու։ Այս և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստանի միակ ատոմակայան կատարած այցի ընթացքում: Այցը տեղի է ունեցել ատոմակայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է հանդիսանում «Ռուսատոմ սերվիր» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական ​​ կորպորացիայի էլեկտրաէներգետիկ խմբի մաս է կազմում: «Անցած տարին հեշտ չէր համաճարակի պատճառով, բայց մենք շատ բան արեցինք հայ մասնագետների հետ համատեղ ջանքերով: Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք. ավարտվել է տուրբագեներատորի հիմնանորոգումը, իրականացվել է ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգերի կրիչների գործիքային փորձաքննություն, ստուգվել են մետաղի ոչ քայքայիչ վերահսկողության գործիքները: Բացի այդ, կայանը նախապատրաստվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանն ու իրանի վերականգնողական թրծաթողմանը: ԱԷԿ է հասցվել թրծաթողման կայանքը, որի հավաքման աշխատանքներն արդեն ավարտվել են», – ասաց «Ռուսատոմ սերվիս » ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Այս տարի պլանային կանխարգելիչ նորոգումը (ՊԿՆ-2021) կտևի սովորականից ավելի երկար: Հայկական ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով: Նման երկարատև անջատումը կապված է կայանի արդիականացմանն ուղղությամբ մնացած աշխատանքներն ավարտելու անհրաժեշտության հետ, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում  ռեակտորի իրանի թրծաթողումը:

«Կայանի անջատումից առաջ դեռ անհրաժեշտ է արդիականացնել ռեակտորային դահլիճի 250 տոննանոց կռունկները, որոնք անհրաժեշտ են թրծաթողման կայանքի տեղադրման համար: Անհրաժեշտ կլինի նաև ռեակտորից բեռնաթափել վառելիքը և ծանրակշիռ սարքավորումը: Ամեն ինչ ՝ թրծաթողում կատարելու համար», – ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: «Այս տարի ծրագրված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն երկարաձգելու է կայանի շահագործման լիցենզիան մինչև 2026 թվականը: Բացի այդ, թրծաթողման գործընթացն իրականացնելու արդյունքում կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և կայանը հնարավոր կլինի շահագործել նաև 2026 թվականից հետո»:

  «Ռոսատոմի» մասին

 «Ռոսատոմ» -ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոստոմի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

 Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

«Ռոսատոմ» պետկորպորացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031