Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաստաբանների կաստա կա, որը պաշտպանում է միայն լավ վճարունակ հաճախորդներին»․ Գագիկ Ջհանգիրյան

Հունվար 22,2021 16:57

«Մեր երկրում չի եղել արդարադատություն, եւ դատական համակարգերը ծառայել են ունեւորներին, քաղաքական տանիք ունեցողներին, բայց ոչ երբեք «քյասիբին», անգործին, չքավորին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։ «Նրանք միշտ մնացել են բախտի քմահաճույքին եւ իրավապահ համակարգի դագանակն ամենաուժեղ կերպով աշխատել է նրանց գործերով։ Սա եղել է ժողովրդի դժգոհությունը 2018թ․-ի նախօրյակին»,-նշեց Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ խտրական արդարադատության պատկերացումը պետք է վերանա, իրավապահ եւ դատական համակարգերի առաջնային խնդիրը պետք է լինի չքավորի եւ գործազուրկի պաշտպանությունը․ «Հիմա փաստաբանների կաստա կա, որը պաշտպանում է միայն լավ վճարունակ հաճախորդներին, մեկ-մեկ էլ որ հարցնում ես՝ մեղադրյալների ցուցակից որեւէ մեկին պաշտպանե՞լ ես։ Ոչ, եթե փողը տային՝ կպաշտպանեին։ Փաստաբանական ծառայությունը պետք է ուղղորդել ընչազուրկ զանգվածի պաշտպանությանը եւ դա բոլորի խնդիրն է»։

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031