Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աջակցության կարիքը դեռ մեծ է». Վորլդ Վիժն Հայաստանը բնաիրային աջակցություն կտրամադրի Արցախից տեղափոխված 10200 շահառուի

Հունվար 22,2021 17:35

Վորլդ Վիժն Հայաստանը Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի (Aktion Deutschland Hilft) դրամաշնորհի շրջանակում Արցախից Հայաստան տեղափոխված 10020 ընտանիքի կտրամադրի բնաիրային աջակցություն:

Դրամաշնորհային ծրագրի բյուջեն կազմում է 475,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է մեծամասամբ բնաիրային աջակցություն Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին: Ընտանիքներին կտրամադրվեն ծածկոցներ, խոհանոցային պարագաների հավաքածուներ, ինչպես նաև բաճկոններ:

Բացի այդ` դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է Վորլդ Վիժնի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային 10 կենտրոններում, որոնք գործում են Հայաստանի վեց մարզերում, ստեղծել հատուկ երեխաների համար նախատեսված խաղային անկյուններ, որտեղ Արցախից տեղափոխված 600 երեխաներ կկարողանան հետաքրքիր և ուսուցանող ժամանակ անցկացնել, ինչպես նաև ստանալ մասնագիտական  ծառայություններ:

«Հակամարտության առաջին իսկ օրվանից Վորլդ Վիժն Հայաստանը վերակազմակերպել է իր ռեսուրսները` ուղղելով դրանք կամավոր կերպով Հայաստան ժամանած ընտանիքների կարիքներին: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը գրանցել է աջակցություն ստանալու ավելի քան երեք հազար դիմում Հայաստան տեղափոխված արցախցիներից, ինչը հստակ ցույց է տալիս, որ աջակցության կարիքը դեռ մեծ է»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Շահերի պաշտպանության և համագործակցության հարցերով խորհրդատու Գայանե Մարտիրոսյանը։

Բնաիրային աջակցությունը տրամադրվում է Վորլդ Վիժնի գրասենյակներում և Երևանում Արցախի քաղաքացիների համար գործող սոցապսպասարկման օպերատիվ շտաբում:

Վերոնշյալ աջակցությունից բացի` մինչ այժմ Վորլդ Վիժն Հայաստանը օգնություն է տրամադրել 2431 ընտանիքի. ընդհանուր առմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 9000 ընտանիքի, որոնք Հայաստան են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից, և/կամ ում տան միակ աշխատողը եղել է առաջնագծում։

Վորլդ Վիժն Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031