Ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը, որ այս օրերին Հայաստանում է իր «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի եւ դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի ծրագրի առիթով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում մի պատմություն պատմեց իր մանկությունից:
«Ես ապրում էի Աջափնյակում եւ ամեն օր նստում էի 12 համարի ավտոբուսը, որպեսզի հասնեմ կայարանի մոտ գտնվող 119 ֆրանսիական թեքումով դպրոցը: Այդ ավտոբուսն անցնում էր Բաղրամյան պողոտայով, մի շենքի դիմացով, որն այսօրվա Ազգային ժողովն է, իսկ այն ժամանակ «Ցեկա»-ն էին ասում:
Ավտոբուսում մի մարդ կար, որն ամեն անգամ այդ շենքի մոտով անցնելիս ասում էր` ձեր աջ կողմում գտնվում է հոգեբուժարանը…Ես չգիտեմ` փոխվե՞լ է այդ շենքն այսօր, բայց գիտեմ, որ մենք ենք ընտրում»,-ասաց Սերժ Ավեդիկյանը:
Մանրամասն` տեսանյութում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ