Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետն ասել է «պատերի տակ վնգստացող դատավորներ», ենթադրում եմ, ինչ-որ հիմքեր ունեցել է». Դավիթ Խաչատուրյան

Հունվար 22,2021 15:24

ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ վեթինգ պե՞տք է իրականացնել դատական համակարգում՝ պատասխանեց, որ դրա մասին կխոսի նիստում:

Ընդդիմությունը բոյկոտել է արտահերթ նիստը: ԲԴԽ անդամի թեկնածուն ասաց, որ դրան շատ լավ է վերաբերվում. «Իրենք կարող են մասնակցեն, կարող են չմասնակցել, իրենց լեգիտիմ դիրքորոշումն է»: Հարցին՝ դա ձեր լեգիտիմության վրա չի՞ ազդի, ընտրվելու դեպքում մի ուժ է մասնակցում՝ Խաչատուրյանը պատասխանեց. «Չէ, ընդդիմությունը չգիտենք՝ քվեարկելո՞ւ է, թե՞ ոչ: Եկեք, երբ չքվեարկեն, մի հատ էլ այդ հարցը կտաք: Չքվեարկելու փաստից հետո նոր կխոսենք: Կարող է հայտարարեն, որ քվեարկելու են, մենք ի՞նչ իմանանք»:

Հարցին՝ ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունն իր համար ձեռնտու թեկնածուների է գործուղում ԲԴԽ, որպեսզի հետո ցանկալի արդյունք ունենա, ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Ծառը ճանաչում են պտուղով: Պիտի աշխատենք, որ այդ պնդումները իմանաք՝ հիմնավոր են, թե ոչ: Ես էլ հակառակը կասեմ, բայց ժողովրդի մոտ ոչ մի հիմնավոր փաստեր չեն կարող լինել: Դա կանխագուշակում է, որ այսպես կլինի, ես էլ ասում եմ՝ այդպես չի լինի: Ով է ճիշտ՝ ոչ մեկը չգիտի»:

Լրագրողները հարցրեցին՝ կարծում եք, վնգստացող դատավորներ կա՞ն՝ Խաչատուրյանը պատասխանեց. «Չեմ ուզում քաղաքական կոնտեքստում ենթադրել: Այդ հարցը դուք տվել եք եւ ասվել է, որ կոնկրետ համատեքստում արված արտահայտություն էր, չեմ ուզում դրան պատասխանել, քաղաքական համատեքստում արված հայտարարություն էր»: Նա ասաց, որ քաղաքական հայտարարություն չի ուզում մեկնաբանել, քանի որ գնում է մասնագիտական աշխատանք կատարելու:

Հարցին՝ հիմա դուք գնում եք մի համակարգ, որտեղ ձեր գործընկերներին այն քաղաքական թիմի ղեկավարը, որը ձեզ առաջադրել է, ասել է, որ պատերի տակ վնգստացող են, ԲԴԽ նախագահն էլ դրան ոչ մեղմ է անդրադարձել, դուք ո՞նց եք մոտենում՝ Խաչատուրյանը պատասխանեց. «Որ ասեն՝ մարդ է վնգստում, գնում եմ այնտեղ, տեսնեմ՝ մա՞րդ է վնգստում: Վարչապետը, թիմը, նկատի ունենք ֆրակցիան, որն առաջադրել է, ոչ թե նրա համար է անում, որ ինքը կարծում է վնգստացողներ կան, թե չկան, այլ՝ մասնագիտական գիտելիքների հմտությունների հիման վրա, ես այդպես գիտեմ»:

Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ երկրի ղեկավարը նման բառապաշարով է արտահայտվում դատավորների մասին՝ Խաչատուրյանը պատասխանեց. «Եթե ասել է, ենթադրում եմ, ինչ-որ հիմքեր ունեցել է: Դա քաղաքական կոնկրետ իրավիճակում արված արտահայտություն է, չէ՞: Ես իրավունք չունեմ քաղաքական հայտարարությունները մեկնաբանելու»:

Լրագրողները ճշտեցին՝ ձեզ համար վիրավորական չէ՞, երբ ձեր գործընկերներին վնգստացող են ասում՝ Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց. «Իմ հասցեին մեկը ասի, ես կպատասխանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031