Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլինքենը հաստատել է, որ «կխթանի ԱՄՆ ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը»

Հունվար 22,2021 15:28

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնում է, որ նախագահ Բայդենի կողմից ներկայացված ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենը, նախքան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատումը, գրավոր պատասխանների միջոցով աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգային կարիքների և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար ամերիկյան ֆինանսավորմանը։

Այս առիթով Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է. «Մենք ողջունում ենք Բլինքենի նվիրվածությունը նոր վարչակազմին, որն աջակցում է Հայաստանի անվտանգային խնդիրներին և Արցախի պաշտպանությանը։ Ադրբեջանի անողոք ագրեսիայի նկատմամբ ամերիկյան՝ ամիսներ տևող անխոհեմ անտարբերության ետնապատկերի վրա, մենք Բայդեն-Հարիս վարչակազմից ակնկալում ենք կառուցողական և պատասխանատու ներգրավում բոլոր այն մտահոգություններում, որ ունեն հայկական ժառանգություն կրող ամերիկացիներն ու մեր բազմաթիվ գործընկերներ»։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի քառամաս հարցմանն ի պատասխան՝ Բլինքենը «աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը, նկատելով, որ դրանք կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Բլինքենը նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների համատեքստում, վարչակազմը կվերանայի ամերիկյան անվտանգային աջակցությունը Ադրբեջանին՝ նկատելով, որ եթե որոշ հանգամանքներ հաստատվեն, Բայդեն-Հարիս վարչակազմը կկասեցնի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջների կատարումից հրաժարման գործընթացը։ Բլինքենը ընդգծել է իր հանձնառությունը՝ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության դեպարտամենտի հետ՝ որոշելու տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության կարիքները բավարարելու համար ԱՄՆ օժանդակության մակարդակը։

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մենենդեզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի վերակտիվացմա և նաև Հայաստանի հետաքրքրություններն արտահայտող լուծման հասնելու վերաբերյալ հարցին՝ Բլինքենը հաստատել է, որ ինքը «կխթանի ԱՄՆ ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը, որը կապահովի Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը։ Ասվածը ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահ է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար»:

Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընտրված նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի և ԱՄՆ հաջորդ պետքարտուղար Անտոնի Բլինքենի գրավոր հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության միջոցով, հետևյալ հղումով:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031