Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը. Տիգրան Աբրահամյան

Հունվար 22,2021 14:04

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։ Եթե չեմ սխալվում՝ սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում։

Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը, բայց դրան մասնակցում է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Ավինյանը, Արարատ Միրզոյանը։

Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին։

Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք՝ ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն՝ ուր։

Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031