Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազները չեն հեռացվի սահմանադրական կարգի տապալման գործով վարույթից. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Հունվար 22,2021 13:47

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։

Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ չլինելու վերաբերյալ։

Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031