«Շրջանառվում է ձեր ունեցվածքի, դղյակի, բիզնեսների մասին տեղեկությունը։ Ի՞նչ ճանապարհով եք դրանք ձեռք բերել»,-ԱԺ նիստում այսօր ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլից» առաջադրված՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածության հարցը։
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Քոչարյան Անդրանիկն ինձ դիտողություն էր արել, թե ինչու բնակարանիս հարցին այդքան անդրադարձա մամուլի հետ շփվելիս։ Ասաց՝ պետք է ասեիր, որ Բաղրամյան պողոտայի հարեւանությամբ գտնվող ձեր սեփական տունը, որը կառուցվել է 89-90թթ․, երբ ես պաշտոնյա չէի, վաճառել եք եւ կառուցել․․․Հիմա ես կարող եմ այդքանը պատասխանել հարցին։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, թե ինչ միջոցներով ենք կառուցել 89թ․-ի այդ տունը։ Ես կոոպերատիվներից մեկի բազմաբնակարան շենքի նախագահն եմ եղել, ստացել եմ չորս սենյականոց բնակարան Դավիթաշենում։ Դա վաճառել եմ թիֆլիսահայ մի ընտանիքի, եւ այդ փողերով մենք քանդել ենք հին սեփական տունն ու կառուցել նորը։ Հետո աշխատանքի եմ անցել որպես արդարադատության նախարարության վարչության պետ, եւ այդ ժամանակ տունն արդեն կառուցված է եղել։ Բացի դա, այդտեղ «դղյակային» բան չկա։ Հարեւանությամբ այնպիսի՜ դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման։ Բայց այն ժամանակ այդտեղ աղբանոց էր, հիմա է աչք ծակում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ