Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամոթի պատ՝ իմքայլական պատգամավորների համար. Գագիկ Ջհանգիրյանը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց

Հունվար 22,2021 11:46

Այս պահին ՀՀ ԱԺ Դեմիրճյան փողոցից մուտքի դիմաց քաղաքացիները իմքայլական պատգամավորների դեմ «ամոթի պատ» են կազմել:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում տեղի է ունենալու ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը: Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել  ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին:

Քիչ առաջ ՀՀ ԱԺ ժամանեց Գագիկ Ջհանգիրյանը: Նա, սակայն, խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին և արագ մտավ ՀՀ խորհրդարանի շենք:

ԱԺ շենքի առաջ հնչում են «Նիկո՛լ, դավաճան» կոչեր: Ցուցարարները հայտարարեցին. «Մենք հավաքվել ենք այստեղ մեր բողոքի ձայն ենք բարձրացնում և կոչ անում քաղաքացիներին, որ ամեն օրը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, նոր անօրինականության է բերում և պետությանը վնաս հասցնում: Խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը՝ ԲԴԽ խորհրդի անդամ են ուզում նշանակել մարդու, որը լիարժեք կամակատար է ՀՀ վարչապետի և կառավարության: Մեզ համար հստակ է, որ սա ունի մեկ նպատակ՝ զավթել դատական իշխանությունը, որն անցնող շրջանում ցույց է տվել, որ կարողանում է դեռ պահպանել իր անկախությունը և չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Եվ այսօր մեկ խնդիր են կատարում՝ զավթել դատական համակարգը և շարունակել իրենց անօրինական գործողությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031