Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան

Հունվար 22,2021 11:28

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս երկու նկարները, երբ նկարում էի, աչքիս առաջ էին ազերիների վայրագությունները Սումգայիթում և Բաքվում, հետո նաև մեր երիտասարդ սպայի գլխատումը Բուդապեշտում և վայրենու հերոսացումը ազերի հայատյացի կողմից:

«Բորենիների խրախճանք»՝ 105×110 կտ., յուղ., նկարել եմ 1989 թվին, հաջորդը՝ «Սումգայիթ» կոչվող կտավը՝ 130×115 կտ., յուղ., ստեղծեցի 2010 թվին, մոտ կես ամիս աշխատեցի այս կտավի վրա, ցանկանալով զգացածս ճիշտ արտահայտել:

Երբ Շուշիում կերպարվեստի թանգարան բացվեց, որոշեցի նվիրել այս աշխատանքը նորաբաց թանգարանին, ժամանակ անց, երբ եղա Շուշիում այցելեցի թանգարան և տեսա, որ նկարս ներքևի հարկում մի տեղ ցուցադրել են, հասկացա, որ մի բան էն չի և քանի որ մեզ հետ էր Արցախի մշակույթի նախարարը, հարցրի՝ ինչո՞ւ եք թաքուն տեղում ցուցադրել, ասաց, մի քիչ կմկմալով՝ գիտեք, մենք հաղթել ենք, պարտվողական թեմաները այնքան էլ մեր սրտով չեն…
Մոտավորապես այսպես ասաց…

Հիմա, երբ եղավ այն, ինչ եղավ և նորից տեսանք ազերիների և իրենց առաջնորդի իսկական դեմքը, որին այլաբանական պատկերել էի վերջին նկարում, չե՞ք գտնում, որ ես էի ճիշտ, որ չպիտի մոռանանք սրանց անմարդկային էության մասին, և որ սրանք մեր հաշվին են կայացնում իրենց չեղած ազգը…

Ւսկ այս «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ, և որը թանգարանի մնացած աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել:

Իսկ պատմությունը կրկնվում է, մենք էլ շատ դժվար ենք դասեր քաղում: Վերջ !!!

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031